1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ: կինետիկ և պոտենցիալ

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:

3.Ինչպե՞ս է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

4.Ինչո՞ւ է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում: Թիթեղի և գնդի տաքացումը ցույց է տալիս, որ մեծացել է դրանց մոլեկուլների ջերմային միջին կինետիկ էներգիան: Այլ կերպ ասած՝ մեխանիկական էներգիան մասամբ փոխակերպվել է մոլեկուլների շարժման էներգիայի: Բայց մոլեկուլները ոչ միայն շարժվում են, այլև փոխազդում:

5.Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն: Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

8.Ի՞նչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

11.Ի՞նչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչո՞ւ է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

14.Հնարավո՞ր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու: