1. Ի՞նչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

4. Ինչ է ջերմային շարժումը:

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր  մ/վ կարգի մեծություններ են:

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:  

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Բաժակի հատակին կալիումի պերմանգանատի մի փոշեհատիկ դրեք և վերևից սառը ջուր լցրեք: Ջուրը չխառնելով՝ որոշեք, թե ինչքան ժամանակ անց կալիումի պերմանգանատի մոլեկուլները կհայտնվեն ջրի վերին շերտերում: Չափելով ջրի մակարդակի բարձրությունը որոշեք դիֆուզիայի ընթացքի արագությունը:

Պատրաստեք ուսումնական նյութ՝ «Դիֆուզիան օգնում է … կանխելու վտանգը»: