Նոր տարին Իտալիայում սկսվում է դեկտեմբերի 24- ին /Սուրբ Ծնունդ/ և վերջանում է   հունվարի 6- ին / Մկրտություն ,ջրօրհներք).Սուրբ ծնունդը իտալացիները  դիմավորում են ընտանիքում ,իսկ Նոր տարին նրանք նախընտրում են  նշել ընկերական միջավայրում : Իտալիայում Նոր տարվա  ամենահայտնի սովորույթներից ,նախանշաններից   մեկն է պատուհաններից փողոց  դուրս նետել ամենահին ,անպետք իրերը/ հագուստ, հին կահույք,ճաքած, կիսաջարդված սպասք,աման  /:Ընդունված է համարել, որ եթե ամանորի գիշերը  հին իր նետես,ապա հաջորդ տարի կգնես նորը, և ով ավելի շատ հին իր նետի ,նա ավելի  հաջողակ կլինի Նոր տարուն : Նախանշաններից  մեկն էլ այն է ,որ իտալացիները ամանորի գիշերը անպայման հագնում են  նոր զգեստ ,որը հաջորդ տարի բերում է երջանկություն կամ էլ  պատուհանագոգերին դնում են վառվող մոմեր  կամ   դրամներ:Յուրաքանչյուր իտալացի  անպայման  հավաքում  դասավորում  է  իր մոտ  12 հատ  խաղողահատիկ ,որպեսզի հասցնի դրանք  ուտել  , քանի դեռ  ժամացույցները չեն նշել ամանորյա   ժ12-ը .դա նույնպես հաջողության նշաններից մեկն է համարվում : Նոր տարվա նախօրեին իտալացիները գերադասասում են  իրար նվիրել քացրավենիք և իրենք էլ են  այն ուտում մեծ քանակությամբ: Համարվում է, որ նոր տարվա գիշերը ճաշակած ընկույզով քաղցրավենիքները  նպաստում են սերունդների բարգավաճմանը ,իսկ չամիչը և խաղողը   ապահովվում են հարստություն :

Իտալացիների համար շատ կարևոր է ,թե հուվարի մեկին  փողոցում առաջինը ում կհանդիպեն : Եթե հուվարի մեկին իտալացուն  առաջին  հանդիպածը   հոգևորական լինի  ,ապա դա վատ է ,իսկ եթե   նա տեսնի ծերունու ,այն էլ սապատավոր  ,ապա դա շատ լավ է .նա երջանիկ  և հաջողակ կլինի : Որպեսզի հաջողությունը,լիությունն ու առատությունը    չլքեն տունը   ամբողջ տարի ,առաջին օրը ՛հուվարի մեկին իտալացիները տուն են բերում մաքուր ջուր ձիթենու ճյուղի հետ միասին :

Նոր տարվա սեղանին իտալացիները անպայման դնում են ընկույզ, խաղող ,ոսպ ,որոնք համարվում են երկարակեցության,առողջության,բարեկեցության   խորհրդանիշ : Առաջինը պատրաստում են  ոսպով կերակրատեսակներ ,որպեսզի նոր տարին լինի փողառատ,քանի որ ոսպը նման է փոքր դրամների   :Իտալացիները սեղան են նստում երեկոյան ժ 9-ին :Համարվում է ,որ սեղանին պետք է լինի 13տեսակի ճաշատեսակ ,որը հաջողություն կբերի նոր  տարուն: Սեղանին դնում են նաև ձկնեղենից կերակրատեսակներ ,հնդուհավ : Եթե Նոր տարուն  իտալացին ուտի  ձկնկիթ,ապա այն նրան  հարստություն կբերի :

Իտալական Ձմեռ պապը ՝ Բաբբո Նատալե,որը նշանակում է  Սուրբ ծննդյան պապիկ, երեխաներին նվերներ է  բերում  ոչ թե Նոր տարուն ,այլ ՝ Սուրբ Ծնունդին :Երեխաները սպասում են նաև բարի փերի Բեֆանային ,որը գիշերն է գալիս կախարդական  ցախավելի վրա նստած : Նա ոսկե բանալիով բացում է այն սենյակների  դռները ,որտեղ քնած են երեխաները  և նվերներով է լցնում  մանակական գուլպաները ,որոնք կախված են լինում բուխարու մոտ :Իսկ այն երեխաները, որոնք իրենց անկարգ են պահել ,փերի Բեֆանան նրանց մոտ թողնում է ածուխ կամ մոխիր: