Վատիկան քաղաքը ինքնիշխան պետություն, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 1000 բնակչությամբ: Այն աշխարհի ամենափոքր պետությունն է և տարածքով և բնակչությամբ։ Հոգևոր կամ եկեղեցական-մենիշխանական պետություն է, որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Անկախ քաղաք-պետությունը ստեղծվեց 1929 թվականին Պապական աթոռի և Իտալիայի միջև Լաթերանի պայմանագրով, որով այն ներկայացվում էր որպես նոր ստեղծված, ոչ թե որպես ավելի մեծ պապական պետությունների ժառանգորդ: Պայմանագրի համաձայն Պապական աթոռն ունի քաղաք պետության նկատմամբ «ամբողջական սեփականատիրություն, բացառիկ տիրապետություն և ինքնավար իշխանություն և արդարադատություն»։ Վատիկանում կան կրոնական և մշակութային տեսարժան վայրեր, օրինակ՝ Սուրբ Պետրոսի տաճարը, Սիքստինյան կապելլան, Վատիկանի թանգարանները։ Այնտեղ են գտնվում աշխարհի ամենահայտնի նկարներն ու քանդակները։ Վատիկանի բացառիկ տնտեսությանը
Քաղաքի բյուջեն ներառում է Վատիկանի թանգարանները և փոստային բաժանմունքները և ֆինանսապես օգտվում է նամականիշների, մետաղադրամների, մեդալների և տուրիստական հուշարձանների վաճառքից, թանգարաններ այցելելու մուտքավճարից և հրատարակությունների վաճառքից ստացված գումարներից։ Արդյոււնաբերական մյուս ճյուղերն են նկարչությունը, խճանկարների արտադրությունը, անձնակազմի համազգեստի արտադրությունը։ Վատիկանը ունի նաև դեղատուն։ Կրոնական հարցերի ինստիտուտը, որը հայտնի է նաև Վատիկանի բանկ ֆինանսական գործակալություն է, որը ամբողջ աշխարհով մեկ ֆինանսական գործունեություն է իրականացնում։ Ունի բազմալեզու բանկոմատներ լատիներեն հրահանգներով, որը այս գործառույթն իրականացնող միակ բանկոմատն է։
Վատիկանն թողարկում է սեփական մետաղադրամներն ու նամականիշները։ Եվրոն Վատիկանի դրամական միավորն է: Եվրոյի մետաղադրամների թողարկումը խստորեն սահմանափակվում է պայմանագրով: Իրենց քանակի սահմանափակ լինելու պատճառով վատիկանի թողարկած եվրոները բավականին թանկ են գնահատվում կոլեկցիոներների կողմից։ Մինչև եվրոյի ընդունումը Վատիկանի մետաղադրամները և նամականիշները արտահայտվում են Վատիկանի լիրայի արժույթով, որը համապատասխանում էր իտալական լիրային։
Վատիկանը, որում աշխատում է 2000 մարդ, 2007 թվականին ունեցավ 6,7 միլիոն եվրոյի ավելցուկ, սակայն 2008 թվականին 15 միլիոն եվրոյի պակասուրդ գրանցեց:
2014 թվականի փետրվարի 24-ին Վատիկանը հայտարարեց, որ ստեղծում է տնտեսական հարցերով քարտուղարություն, որը պատասխանատու կլինի Պապական աթոռի և Վատիկանի իրականացրած բոլոր տնտեսական, ֆինանսական և վարչական գործողությունների համար:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ


1. Վատիկանում, մեկ շնչի հաշվարկով, խմում են ավելի շատ գինի, քան աշխարհում որևէ այլ տեղ։ Այստեղ մեկ մարդը տարեկան խմում է 54 լիտր գինի։
2. Վատիկանում է գտնվում աշխարհի ամենակարճ երկաթուղին, որը բաղկացած է 300 մետրանոց 2 գծից, 2 բեռնափոխադրման ճանապարհից և մեկ կայարանից։
3. Վատիկանում, մեկ շնչի հաշվարկով, ամենաշատ տուրիստներն են այցելում։ Քանի որ Վատիկանը ունի պատմական, քաղաքական, հոգևորական և մշակութային մեծ կարևորություն, միայն այստեղի թանգարաններ տարեկան այցելում է 5.5 միլիոն մարդ։
4. Վատիկանը սեփական աստղադիտարանն ունի ԱՄՆ –ի Արիզոնա նահանգի հարավարևելյան հատվածում՝ Գրեմ լեռան վրա։ Այն կառավարում է Վատիկանի օբսերվատորիան՝ աշխարհի ամենահին աստղագիտական հաստատություններից մեկը։
5. Վատիկանի Փոստը աշխարհում ամենաապահովն է։ Շատ հռոմեացիներ հատուկ գալիս են Վատիկան՝ իրենց նամակներն ու փաստաթղթերը ապահով ուղղարկելու համար։
6. Ի տարբերություն մնացած բոլոր պետությունների, Վատիկանում չեն կիրառում մուտքը և ելքը հավաստող կնիքը։Այսպիսով Վատիկանի հյուրերը չենք կարող պաշտոնապես փաստագրել իրենց այցելությունը։
7. Այս պետությունը ունի քաղաքացիներ, բայց այդտեղ ոչ ոք չի ծնվում։ Վատիկանի քաղաքացիությունը տրվում է ոչ թէ այդտեղ ծնված լինելու, այլ այդտեղ ապրելու և աշխատելու փաստի հիման վրա։ Իսկ իրականում ոչ ոք չի էլ կարող ծնվել Վատիկանում, քանի որ այդտեղ հիվանդանոց չկա։
8. Վատիկանը միակ պետությունն է, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում և գրանցված է որպես մշակութայն ժառանգության մարմին։